Մայիսի 4-ին, ժամը 13.45-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գորկու փողոցի թիվ 77 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու եւ անհայտ տաքսի ավտոմեքենայով ճանապարհել տուն, որից հետո հեռացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21-ի սահմաններում, Շիրակի մարզի քննչական վարչություն է ներկայացել 22-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ աղջկան իր վարած «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքը:

Կատարվում է քննություն: