Սոմալիում սպանել են ամերիկացի ռազմական խորհրդականին։ Նա գործուղվել էր Սոմալիի ազգային բանակի ստորաբաժանումներից մեկը։ Հայտնի է միայն, որ զինծառայողը սպանվել է հրաձիգ զենքից, նրա մահվան այլ հանգամաքններ հայտնի չեն։ Եւս երկու զինծառայող վիրավորվել է, հաղորդում է Lenta-ն։
«Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրանց վիճակի մասին ոչ մի լրացուցիչ տեղեկության տվյալ պահին մենք չենք տիրապետում»,-հայտարարել է Զինված ուժերի աֆրիկյան հրամանատության ԱՄՆ զինված ուժերի մամուլի քարտուղար Ռոբին Մեքը։
Նշենք, որ Սոմալիի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ որպես միասնական պետություն 1991 թվականին՝ բռնապետ Սիադ Բարեի ռեժիմի անկումից հետո։




























