Ավստրիան կարգելի իր տարածքում Թուրքիայի մահապատժի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, եթե Թուրքիայի իշխանությունները ցանկանան նման հանրաքվե ակազմակերպել։ Այս մասին հայտարարտել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Օրենսդրորեն դա հնարավոր է անել միջազգային իրավունքի շրջանակներում, որը պետությանը հնարավորոթյուն է տալիս իր ինքնիշխանության հիման վրա արգելել օտարերկրյա հանրքվեի իրականացումը», - ասել է նա։
«Մահապատիժ սահմանելու ծրագիրը կարող է արդարացի պատճառ լինել նման քայլի համար», - հավելել է Կուրցը։
Ներկայումս Ավստրիայում մոտ 273 հազար թուրքեր են բնակվում, որոնցից 120 հազարը ձայնի իրավունք ունեն։




























