Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. մայիսի 7-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց եւ Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կկարգավորվի առանց լուսացույցների լրացուցիչ սեկցիաների՝ լուսացույցների հիմնական կանաչ ազդանշաններով` լրացուցիչ սեկցիաները կապամոնտաժվեն: Միաժամանակ՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց եւ Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կթույլատրվի նաեւ համապատասխանաբար Արշակունյաց պողոտայի եւ Գր. Լուսավորիչի փողոցի երթեւեկելի 2-րդ գոտիներից եւս:
.jpg)
.jpg)




























