Ֆրնասիայի նախընտրական արշավների վերահսկողության հանձնաժողովն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի  շտաբի էլեկտրանային փոստից հայտնված փատաթղթերին ու լուսանկարանին եւ կոչ է արել լրատվամիջոցներին հրաժարվել  այդպիսի տվյալների հրապարակումից:

Հանձնաժողովը կարծում է, որ այդ նյութերի մի մասը կարող է կեղծ լինել:  « Հանձնաժողովը ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրում է պատասխանատվության վրա, որոնք նրանք պետք է ցուցաբերեն, քանի որ վտանգի տակ է ընտրողների ազատ կամարտահայտության եւ քվերակության իսկության հարցը», -ասվում է կառույցի հաղորդագրության մեջ:

Այսպիսով,  հանձնաժողովը պահանջում է չհրապարակել այդ տվյալները՝ հիշեցնելով, որ կեղծ տեղկատավության տարածումը հետապնդվում է  օրենքով:

Ավելի վաղ WikiLeaks  կայքը հաղորդել էր Էմանուել Մակրոնի շտաբի էլեկտրոնային նամակների արտահոսքի մասին:

Ընտրությունների վճռական՝ երկրորդ փուլը տեղի կունենա այս կիրակի: