Հունգարիան դատական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով չեղարկել Եվրամիության ՆԳՆ ղեկավարների խորհրդի 2015 թվականի որոշումը` փախստականներին բաշխելու պարտադիր քվոտաների մասին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արդարդատության նախարար Լասլո Տրոչանին` ավստրիական «Die Presse» պարբերականի հետ հարցազրույցում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Նախարարի խոսքով`գործընթացը սկսվում է մայիսի 10-ին: Բուդապեշտը վիճարկում է 2015 թվականի սեպտեմբերին Եվրամիության Ներքին գործերի նախարարների խորհրդում ընդունված որոշումը` Հունաստանից եւ Իտալիայից ավելի քան 100 հազար ներգաղթյալներին տեղաբաշխելու մասին` ըստ քվոտաների, եվրոպական հանրության ներսում: Բուդապեշտը բողոքում է այն բանի դեմ, որ քվոտանրով բաշխումը ենթադրում է միայն երկու տեսակի երկրներ` նրանց, որոնց պետք է բեռնաթափեն, եւ նրանք, որոնք պետք է ընդունեն: