Մարկ Գրինը, ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էր ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնում նշանակել, հանել է իր թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը` ԱՄՆ Թենեսի նահանգի սենատոր Գրինը հայտարարությունում նշել է, թե իր նշանակումը բախվել է «կեղծ ու մոլորության մեջ գցող հարձակումների»: Պատճառը տեսագրությունն է, որտեղ ցույց է տրվել, թե ինչպես է Գրինը բացասաբար արտահայտվում փոքրամասնությունների մասին, ներառյալ միասեռականներին ու տրանսգենդերներին: Նրա նշանակմանը դեմ են հանդես եկել միասեռականների, մուսուլմանների իրավունքները պաշտպանող մի շարք կազմակերպություններ, ինչպես նաեւ մի շարք դեմոկրատ սենատորներ:


























