Հայաստանը պետք է օգտվի ՀԱՊԿ-ի բոլոր հնարավորություններից։ Այս մասին հայտնել է զորքերի ռուս- հայկական միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ- մայոր Անդրանիկ Մակարյանը մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

«ՀԱՊԿ-ում լինելը ճիշտ քայլ է ու մենք պետք է օգտվենք կազմակերպության ընձեռած բոլոր հնարավորություններից»,- նշել է գեներալը։ Այն հարցին, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնավարության ժամանակ արժե արդյոք մեծ ձեռքբերումներ ակնկալել, գեներալը նշել է՝ անպայման, չէ որ նա հայ է։