Վանաձորի հիվանդանոցներ տանող ճանապարհները խայտառակ վիճակում են: Կադրերում պատկերվածը Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա եւ Լոռու մարզի  ինֆեկցիոն հիվանդանոց տանող ճանապարհն է: Մեծ փոսերի պատճառով տասնյակ մեքենաներ շատ հաճախ հրաժարվում են անցնել նշված ճանապարհներով, իսկ անցնողներն էլ մեքենան  լուրջ վնասում են: Խնդիրը տարիների պատմություն ունի:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տարիներ շարունակ հազարավոր վարորդներ ու քաղաքացիներ ահազանգում են ճանապարհների անանցանելի վիճակի մասին, սակայն որեւէ մի պաշտոնյա այդպես էլ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել մինչ օրս:

Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության: Հուսանք՝ պատկան մարմինները վերջապես քայլեր կձեռնարկեն խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ:

Ի դեպ, նույն ճանապարհի մի հատվածը ներքեւ է սահում, ինչի դեմն առնելու համար քաղաքացիները աղբով հենապատ են կառուցել այդ կերպ կանխելով ճանապարհի փլուզումը:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի