Իտալիայի Լիվորնո քաղաքի լողափում 200 կգ կոկային է դուրս եկել ափ։ Դրա ծագման հետաքննությամբ զբաղվում է դատախազությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թմրանյութը փաթեթավորված էր կապոցի մեջ եւ «կարողացել է լողալ» օդով ռեզերվուարների բարդ համակարգի շնորհիվ։ Ինչպես հաղորդում է La Repubblica պարբերականը՝ հայտնաբերվելուց հետո կոկայինի լաբորատոր անալիզը ցույց է տվել, որ փոշին ունի 90 տոկոս մաքրություն, իսկ սեւ շուկայում այն 20 մլն եվրո կարժենար։ 

Իրավապահների կարծիքով՝ արգելված բեռի հետքը, որը հայտնի չէ, ինչու, զարդարված էր Porsche ընկերության դրոշմներով, Հարավային Ամերիկա է տանում։

Լիվորնոյի դատախազությունը սկսել է հետաքննությունը, որի առաջնային նպատակն է արտասովոր ծանրոցի հասցեատերերին գտնելը։ Դրա համար վերահսկողության տակ է առնվել քաղաքի նավահանգիստ բոլոր նավերի ժամանումը։