Եթե դու չգիտես, թե ես ինչ եմ արել, ապրիլյան պատերազմին 55 օր գնացել մնացել եմ Ղարաբաղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ եք արել նախորդ 5 տարիներին, որ նորից պատգամավոր եք ընտրվել:
«Կամավորականների մասին օրենքը, որ վերցես կարդաս, դրա զորությունը տենաս, կարող ա մարդիկ 50 տարի գնան, դրա մի տոկոսը չկարենան անեն: Էսօր հայոց պատմության մեջ առաջին անգամ հայ մարդը՝ որպես կամավորական, օրենսդրորեն ճանաչվավ: Տիգրան Մեծից հետո հլը չէր եղել: Սաղ վախտ հայ ազգը հելել կանգնել ինքնուրույն ամեն պատերազմի աջակցել էր, կամավորականություն չէր ճանաչվել: Պետականորեն, օրենսդրորեն ճանաչվել է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այդ օրենքը կարող էիք առաջարկել նաեւ պատգամավոր չլինելով, իսկ որպես պատգամավոր ակտիվ չեք եղել, Մանվել Գրիգորյանը արձագանքեց. «Անող էին, թող անեին, էլի: 90 հոգանոց երկրապահական խմբակցություն էլ է եղել, սաղ վախտ էլ եղել ա, դե թող անեին»:
Անդրադառնալով Հայաստանի այսօրվա վիճակին, Մանվել Գրիգորյանն ասաց. «Բոլոր տեսակի թերությունները մերն է, մենք ենք այդ թերությունները վերացնելու, մեր սահմանները պաշտպանելու, տնտեսապես լավ ու վատ ապրելու: Հույսներս որ շատ չդնենք ուրիշների վրա, մեր մարդ հասկացությունը գնահատենք, սաղ կընկնի տեղը: 89 թվից էս գործի մեջ կամ, տարբերությունը սարերի է: Դաժե գլոբալ մասշտաբով Հայաստանը ոչ մի երկրի չի զիջում, ամեն հարցով: Պրոստո պատերազմի մեջ ենք, շաբաթական զինվորներ են վիրավորվում, զոհեր ենք տալիս: Դա է ծանր, բայց ուրիշ ճար չունենք»:
Նշենք, որ այսօր նշվում է Շուշիի ազատագրման տարեդարձը: Մայիսի 8-ը նաեւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Երկրապահի օրն է:




























