Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը պետության նորընտիր ղեկավարին, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին նախագահական լիազորությունները կփոխանցի մայիսի 14-ին, հայտնում է BFM TV-ն:

Օլանդը եւ Մակրոնը հանդիպել են Ելիսեյան դաշտերում՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ արարողությանը մասնակցելու համար:

Ավելի վաղ հրապարակվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները:

Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկով «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 66,1 տոկոսը՝ նրա օգտին է քվեարկել 20,753,798 մարդ: