Սիրիայի կառավարությունն աջակցում է մայիսի 4-ին Աստանայում ստորագրված Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին հուշագրին: Այս մասին Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հույս ունենք, որ հուշագրի իրականացումը թույլ կտա զինված ընդդիմությանը, որը համաձայնվել է հրադադարին, տարանջատել  «Իսլամական պետություն»  եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներից:

ԱԳ նախարարի խոսքով՝ կառավարական զորքերը «կհետեւեն հուշագրի պայմաններին, սակայն ցանկացած կազմավորման կողմից խախտման դեպքում վճռական պատասխան կտան»: