Ուժգին կարկուտը պատուհասել է Կախեթիի Ախմետի շրջանի գյուղերը, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Եղանակային վատ պայմանների պատճառով տուժել են տեղացի գյուղացիների հողամասերը, ոչնչացել է բերքի մի մասը: Ավելի ծանր վիճակ է ստեղծվել Զեմո Խոդաշելի, Ախշանսա եւ Քիսթաուրի գյուղերում, որտեղ կարկտահարվել են խաղողի այգիները, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Ախմետի շրջանի շրջանային իշխանության ղեկավարի տեղակալը հայտնել է, որ կարկուտը շարունակվել է 20 րոպե տեւողությամբ: Եղանակը մինչեւ հիմա չի կարգավորվել եւ ժամանակ առ ժամանակ տեղատարափ անձրեւ է տեղում:
Նրա խոսքով՝ առավոտյան շրջայց կկկատարվի շրջանի գյուղերում եւ կհարշվարկվի պատճառված վասը:



























