Հանրապետության տարածքում մայիսի 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 9-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ, 11-12-ը՝ հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +27+28 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +21+23,
Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+24,
Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +24+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +23+25,
Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +26+28,
Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +26+28,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +12+15, ցերեկը` +25+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +18+21,
Արցախում՝ գիշերը` +8+11, ցերեկը՝ +22+25:




























