Ռազմական նվագախումբը, կատարելով «Սլավոնուհու հրաժեշտը», լքեց Կարմիր հրապարակը՝ այդպիսով ազդարարելով Մեծ հայրենականում հաղթանակի 72-րդ տարեդարձին նվիրված շքերթի ավարտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շքերթի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ողջունել է հրապարակում հավաքված զինվորականներին, այնուհետեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հանդես եկել հանդիսավոր ելութով:
Ռազմական շքերթն ավանդաբար առաջնորդում են Մոսկվայի ռազմաերաժշտական ուսումնարանի թմբկահարները, հաղթանակի եւ պետական խորհրդանիշներով խմբից հետո, շքերթը շարունակում են Ցամաքային զորքերի, Օդատիեզերական ուժերի եւ Ռամածովային ուժերի ստորաբաժանումները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ որոշում է կայացվել չեղյալ համարել շքերթի օդային մասը, ասել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Շքերթին մասնակցելու համար պատրաստված օդանավերն ու ուղղաթիռները, ըստ նախարարության, կվերադառնան բազա:

.jpg)


































