ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոր գումարման խորհրդարանում իրեն պատկերացնում է ֆիզկուլտուրայի եւ սպորտի հանձնաժողովում։ Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին նա ասել է Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում։

Նաղդալյանը կարծում է, թե խորհրդարանում իր դերը լրագրողներին ավելի շատ է անհանգստացնում, քան իրեն։ Նաղդալյանը հերքել է իրեն՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լուրը։ Իսկ արդյոք կպահպանի իր պաշտոնը, հարցին էլ պատասխանել է«Կիմանանք Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ»։

Համենայն դեպս, ինքն իրեն պատկերացնում է ֆիզկուլտուրայի եւ սպորտի հանձնաժողովում։ «Ի՞նչ կլինի որ։ Շատ լավ կվազեինք օրինակ»,- ասել է նա, իսկ դիտարկմանը, թե նման հանձնաժողով չկա, Նաղդալյանը պատասխանել է. «Կարող ենք ստեղծել»։