Անցյալ օրերին 9 բնակավայր է միացել Սիրիայում հրադադարի ռեժիմին, լարվածության թուլացման գոտիներում դրությունը կայուն է։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի քանակը հասել է 1492-ի», - հայտնում է ռազմական գերատեսչությունը։

Հրադադարի համաձայնագիրը ստորագրած բնակավայրերից 8-ը գտնվում են Իդլիբ նահանգում, եւս մեկը՝ Դերաայում։

Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ռուս մասնագետները հրադադարի 12 խախտում են արձանագրել (չորսը՝ Դամասկոս նահանգում, երեքականը՝ Լաթաքիա եւ Համա նահանգներում, եւս երկուսը՝ Դերաայում)։ Նրանց թուրք գործընկերները Դամասկոս եւ Համա նահանգներում հայտնել են երկուական խախտումների մասին։ Ռուսական գերատեսչության տվյալներով՝ «հրազենից անկարգ կրակոցները» տեղի են ունեցել «Ջեբհաթ-ան-Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։