Շվեյցարահայ Էմանուել Չիվիջյանը օգնել է Հոլոքոսթի զոհերի ժառանգներին՝ հետ ստանալ շվեյցարական բանկերում պահվող իրենց  գումարները, հայտնում է Press Republican-ը։

1990-ականների վերջին շվեյցարական բանկերում դեռ շարունակում էին պահվել միլիոնավոր ոչ ակտիվ հաշիվներ, որոնք պատկանում էին հրեա ժողովրդին դեռ Հոլոքոսթի ժամանակ։

Այդ ժամանակ էլ սկանդալ էր բորբոքվել, քանի որ պարզվել էր, որ այդ գումարները այդպես էլ չեն վերադարձվել օրինական տերերին։ Սկանդալը հանգեցրել էր դատավարության, որը ի վերջո հնարավորություն էր տվել 1․24 մլրդ դոլար վճարել նրանց, ովքեր վերապրել են Հոլոքոսթը ու նրանց ժառանգներին։

Էմանուել Չիվիջյանի հայրը եղել է հայ գործարար, որը Հունաստան էր տեղափոխվել, այնտեղ նա ծնողներին խնդրել էր իրեն ուղարկել գիշերօթիկ դպրոց Շվեյցարիայում։ Շվեյցարիայում լավ էին վերաբերվել նրա ընտանիքին, դրա համար էլ նա իրեն պարտական էր զգում այդ երկրին։

Հենց դա է դրդել Չիվիջյանին փոխել բազմաթիվ հրեաների ու նրանց սերունդների կյանքը, որոնք զրկվել էին իրենց գումարներից։

Նա բանակցել է Շվեյցարիայի բազմաթիվ բանկիրների ու քաղաքական գործիչների հետ, շատ ջանքեր գործադրել, ինչի հետեւանքով ստեղծվել է այդ հարցով հատուկ հանձնաժողով։

Չիվիջյանը նշում է, որ շվեյցարացիները ասես «բարոյական զարթոնք» էին ապրել ո ւ հասկացել, որ պատմությունն այդքան էլ ուրախալի չէ, որքան իրենք էին կարծում։ Նա շեշտում է, որ շատ լավ է, երբ երկիրը ընդունում է իր անցյալը ու փոխում դրա նկատմամբ իր վերաբերմունքը։