Արեւային էներգիայի համատարած գործածումը կօգնի նվազեցնել ԱՄՆ ազգային անվտանգության համար ռիսկերը։ Այս մասին ասվում է «Վերականգնվող էներգիայի ոլորտի տեսություններ» փաստաթղթում, հայտնում է Svopi-ն։

ԱՄՆ-ում էներգացանցի բացարձակ կայունությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է մի քանի տասնյալ միլիարդ դոլար ծախսել՝ արեւային էներգիայից էլեկտրաէներգիայի մշակման ընդհանուր հզորությունը սահմանելով 22․7 գիգավատի միջակայքում։Ամբողջովին արեւային էներգիային անցնելու դեպքում հնարավոր կլինի կանխել մրրիկների, տորնադոների, ձմեռային փոթորիկների, ահաբեկչական հարձակումների ու նույնիսկ հաքերական հարձակումների հետեւանքները, ինչպես Ուկրաինայում էր 2016-ին։ Ամբողջական անցումն Էներգիայի վերականգնվող աղբյուրներին ծրագրված է մինչեւ 2025-ը, General Electric, Bechtel и Lockheed Martin –ի նման արտադրական հսկաների ամբողջական աջակցության պարագայում։