Մարզպետ նշանակվելու վերաբերյալ դեռ քննարկումներ չկան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է  նախկին ՕԵԿ–ական, ՀՀԿ–ական Կարեն Բոթոյանն՝ անդրադառնալով իր մարզպետ նշանակվելու մասին տեղեկություններին։

Նշենք, որ Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզում ամենաշատ քվե ստացած թեկնածուն էր, սակայն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։  Ըստ որոշ տեղեկությունների՝ նա նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ, իսկ գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցնելու է խորհրդարանական գործունեության։

«Կոնկրետ քննարկումներ դեռ չկան, կարծում եմ ՝ կոռեկտ չէ, որ հիմա խոսեմ  էդ մասին»,–ասել է Կարեն Բոթոյանը՝ նշելով, որ ՀՀԿ–ում իր համար նոր հեռանկար է բացվում։

Հարցին, թե ինչու որոշվեց, որ օրենսդիրից գործադիր տեղափոխվի, ասաց՝ ավելի ուշ  կարող է խոսել այդ մասին։