Financial Tech հայաստանյան մշակողների թիմը ստեղծել է ծրագիր առցանց առեւտրի ոլորտում ռիսկերի կառավարման համար ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախագծի ղեկավարներից մեկը՝ Արթուր Օրբելյանը, բացատրեց, որ ծրագիրը առեւտրային ընկերությունների համար տեսակավորում է գնորդների մասին տեղեկությունները։
Թիմն արդեն ստեղծել է ալգորիթմ՝ մեծ տվյալների (big data) մշակման համար։ Գործարքների պատմության հիման վրա գլխավոր տեղեկություններն առանձնացվում են երկրորդականներից։
«Մենք մտադիր ենք վերբեռնել մեր ծրագիրը, որով կիրականացնենք դրա փորձարկումը»,- պարզաբանել է նա։
Նախագիծը պարգեւատրվել է տեխնոլոգիական դրամաշնորհների STEP վենչուրային մրցույթում, որն անցկացվել է ԵՄ-ի, ՄԻջազգային համագործակցության գերմանական միության (GIZ) ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) աջակցությամբ։




























