Protect Democracy վերահսկող կազմակերպությունը դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Սիրիայի Շայրաթ օդանավակայանին հասցված ավիահարվածի համար, գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ կազմակերպությունը, որի կազմում են նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի փաստաբանները, հայց է ներկայացրել՝ ցանկանալով պարզել, թե նման որոշում կայացնելիս Թրամփի վարչակազմում ինչով են առաջնորդվել:
«Մենք բոլորս պետք է համաձայնենք, որ մեր սահմանադրական ժողովրդավարությունում օրենքով սահմանափակված են գործադիր իշխանության՝ այլ երկրի վրա գրոհելու հնարավորությունները»,- հայտարարել է Protect Democracy-ի ներկայացուցիչ Ջասթին Ֆլորենսը:
Միաժամանակ՝ պարբերականը հիշեցրել է, որ չնայած շատ դեմոկրատների եւ հանրապետականների կողմից ավիահարված հասցնելու հավանությանը, Թրամփի վարչակազմն այդպես էլ նման միջոցառման օրենսդրական հիմնավորվածության հիմքեր չի ներկայացրել:




























