Զոհրաբ Եգանյանը Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից  ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է:

Այս առնչությամբ նա նշել է. «Երախտագիտությունս եմ հայտնումԱրման  Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»: