2017 թ. մայիսի 4-ից—8-ը  Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում կայացել է Ասիական Զարգացման Բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստը, որին մասնակցել են  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը եւ  ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի ընթացքում քննարկվել են  Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներին առնչվող տնտեսական եւ ֆինանսական հարցեր, ինչպես նաեւ կայացել  են մի շարք երկկողմ հանդիպումներ: