Թեկուզ այս տարի ցանկանում ենք խորհրդարան անցկացնել Սեւանում բիոսֆերային արգելոց ստեղծելու նախագիծը։ Այս մասին մայիսի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ օրինագծի փաթեթն արդեն նախապատրաստված է, նրանք լուրջ փոփոխություններ են ենթադրում Սեւանա լճի ու առափնյա գոտիների պահպանության ռեժիմում։ «Մենք փաթեթը ներկայացրել ենք նախորդ գումարման խորհրդարան, սակայն նրանք չհասցրեցին քննարկել։ Հույս ունենք, նոր խորհրդարանը կկարողանա քննարկել այդ օրինագծերը, որպեսզի նրանք գոնե մինչեւ տարեվերջ ուժի մեջ մտնեն»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ նման արգելոց ստեղծելու գաղափարը (ազգային պարկի փոխարեն) մարտի վերջին հնչեցրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքով՝ դա կօգնի պահպանել, ինչպես ձկների, այնպես էլ այլ տեսակների տարազանությունը։




























