Էկոլոգիայի նախարարությունը ժամանակավորապես կարգելի խեցգետնի որսը եւ արտահանումը: Մայիսի 10-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց էկոլոգիայի նախարար Արծվիկ Մինասյանը: Գերատեսչությունը ցանկանում է այս մասին հրամանը ստորագրել հենց այսօր:
Նրա խոսքով՝ արգելքն անհրաժեշտ է գոնե մինչեւ հուլիսի վերջը, երբ Հայաստանում ավարտվում է խեցգետնի բազմացումը, եւ Սեւանում ու մյուս ջրամբարներում հասցնում են վերականգնվել, իսկ առանձնյակները կարող են հասնել նորմալ չափերի: «Հիմա նրանք չեն հասցնում՝ չափազանց վաղ են որսվում»,- ասաց Մինասյանը:
Նշենք, որ խեցգետնի արտահանումը 2016 թվականին կրճատվել է 3,44 մլն դոլարից մինչեւ 790 հազար դոլար:




























