Beeline-ը հայտարարում է «Smart» սակագնային փաթեթների շարքի թարմացման եւ մինչեւ 100 անվճար հեռուստաալիք BeeTV հավելվածով կանխավճարային «Smart» եւ «Neo Max» ծառայությունների փաթեթների բաժանորդներին տրամադրման մասին: «Smart» սակագնային փաթեթների շարքը համալրվել է «Smart 5500», «Smart 7500» եւ  մարզային «Smart 1500» կանխավճարային սակագնային փաթեթներով: «Smart» սակագնային փաթեթների շարքը ներառում է 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչեւ 12 ԳԲ ինտերնետ ծավալ եւ մինչեւ 100 հեռուստաալիք:

«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել եւ օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի եւ կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում այն ներբեռնել են ավելի քան 40 000 անգամ: Beeline-ը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ փորձելով տրամադրել առավելագույն որակ, պարզություն եւ օգտագործման հարմարություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը:

BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման եւ հասանելի է հանրապետության ողջ տարածքում: BeeTV ծառայությունը հասանելի է «Smart» եւ «Neo Max» կանխավճարային փաթեթների նոր եւ գործող բաժանորդներին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից եւ մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը:  Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով եւ գաղտնաբառով, իսկ «Smart» եւ «Neo Max» ծառայությունների փաթեթների գործող բաժանորդները կարող են ստանալ  մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:

Ավելին, ներբեռնելով BeeTV հավելվածը, օգտատերերը, անկախ իրենց բջջային օպերատորից կունենան բացառիկ հնարավորություն դիտելու 5 հանրային հեռուստաալիք եւ Ավրորա վիզուալ ռադիոալիքը բացարձակ անվճար՝ մուտք գործելով հավելված 2050 լոգինով եւ գաղտնաբառով մինչեւ 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Բոլոր օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի: