Մեքսիկական ծոցում խոշոր կոկորդիլոսը սկսել է հետապնդել մակույկը։ Ամերիկուհի Շենոն Քոլինզը տեսագրությունը հրապարակել է Facebook-ի իր էջում, հաղորդում է Lenta-ն։
Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան Սփանիշ Ֆորդ քաղաքի շրջանում, ԱՄՆ Ալաբամա նահանգում։ Քոլինզի տեսագրած ժապավենում մակույկավարը դեպի ափ է թիավարում՝ վախեցած նայելով կոկորդիլոսին, որն իրեն է հետապնդում։ Տեսագրությունն ավելի քան 210 հազար դիտում եւ ավելի քան 2,5 հազար like է հավաքել։
Տեսագրության մեկնաբանությունում հեղինակը բացատրել է, որ կոկորդիլոսը թաքնված է եղել թփուտներում, որոնց մոտ կանգնած է եղել մակույկը։ Երբ թիավարողը նկատել է դեպի իրեն լողացող գիշատչին, դեպի ափ է ուղեւորվել։ Կենդանին այդպես էլ չի կարողացել հասնել տղամարդուն։ Քոլինզի կարծիքով՝ տղամարդը շատ մոտ է եղել կենդանու ձագերին։




























