Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի Ռեալ Սոսյեդադ - Աթլետիկո հանդիպման վեց գոլերից հինգը գրանցվեց վերջին 20 րոպեում:

Աթելտիկոն հաղթեց 4:2 հաշվով: Դրա շնորհիվ Կիկե Սանչես Ֆլորեսի թիմը միավորներով հավասարվեց Սեւիլիային եւ զբաղեցնում է 6-րդ տեղը: Դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, իսկ Դիեգո Ֆորլանը խփեց իր 6-րդ գոլն ընթացիկ առաջնությունում: