Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը Թուրինի Յուվենտուսն անցկացրեց մրցակցի հարկի տակ եւ հաղթեց Ջենովային 2:0 հաշվով: 18-րդ րոպեին Ջենովայի դարպասապահ Էդուարդոն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 24-րդ րոպեին Միլոշ Կրասիչը կրկնապատկեց հաշիվը:
13 տուրից հետո Յուվենտուսը 23 միավորով երրորդ տեղում է` առաջատար Միլանին զիջելով 6 միավոր:





























