Կամբոջայի իշխանությունները կկառուցեն բարելավված պայմաններով բանտ, որտեղ իրենց պատիժը կրելու համար բանտարկյալները պետք է գումար վճարեն, հայտնում է Phnom Penh Post-ը։
«Նա, ով կկարողանա վճարել՝ կկարողանա այս բանտում մնալ։ Առաջին փուլում այնտեղ 400 մարդ կլինի։ Գինը կորոշի ընկերությունը»,- մեջբերում է թերթը բանտերի կառավարման տեղական բաժանմունքի ներկայացուցչին։ Նա պարզաբանել է, որ նոր բանտը սարքավորված են լինելու ավելի ընդարձակ բանտախցերով ու մարզանքի ու աղոթքի համար հատուկ տարածքներով։
4 մլն դոլար արժողության նախագծով զբաղվում է չինական Kunn Rekon Holdings ընկերությունը։ Ընկերության ղեկավարի տեղակալի խոսքով, նոր բանտերի շինարարության նպատակն է արդեն գոյություն ունեցող բանտերի բեռնաթափումը։ VIP բանտի շինարարության ավարտից հետո այնտեղ կկարողանան տեղավորել մոտ 1200 բանտարկյալների, այդ թվում 180 մարդու, ովքեր թմրամոլային կախման դեմ բուժում են ստանում։
Առաջին մասնաշենքը շահագործման կհանձնվի արդեն 2018-ի կեսերին, հայտնում է պարբերականը։ Ըստ պայմանագրի՝ 45 տարվա ընթացքում վճարովի բանտերից ստացված եկամուտները իրենց միջեւ կիսելու են տեղական իշխանությունները ու չինական կառուցապատող ընկերությունը։




























