Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 13-րդ տուրում Միլանի Ինտերն արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց Կյեվոյին: Բենիտեսի թիմը երկրորդ անընդմեջ պարությունը կրեց: Վերջին հինգ խաղում միայն մեկ անգամ է Ինտերը հաղթանակ տարել: Ակումբի նախագահ Մասիմո Մորատին վերջնագիր է ներկայացրել: Չեմպիոնների լիգայում Տվենտեին չհաղթելու դեպքում Բենիտեսը պաշտոնանկ կարվի:
Կյեվո - Ինտեր` 2:1
Պելիսյե, 29, Մոսկարդելի, 82 - ԷտոՕ, 90
Կյեւոյից կրած պարտությունից հետո Ինտերի երկրպագուները պահանջել են հեռացնել Բենիտեսին գլխավոր մարզչի պաշտոնից, այլապես մտահոգություն ունեն, որ թիմը կիջնի մինչեւ Սերիա Բ:
Բենիտեսը պատասխանել է, որ նախկինում էլ եղել է այսպիսի վիճակում, եւ միակ ելքը աշխատելն է, հաղորդում է Football Italia-ն:
Խ Հ Ո Պ Գ Մ
1. Միլան 13 9 2 2 22-11 29
2. Լացիո 13 8 2 3 16-10 26
3. Նապոլի 13 7 3 3 22-14 24
4. Յուվենտուս 13 6 5 2 25-13 23
5. Ռոմա 13 6 4 3 17-15 22
6. Ինտեր 13 5 5 3 14-9 20





























