Ոչնչացման գաղափարախոսությանը Արեւմտյան ժողովրդավարությունները պատասխանում են լռությամբ, գրում է լրագրող Ջուզեպե Ռեգուցցոնին իտալական Tempi պարբերականում։
«Er ist wieder da!» («Նա նորից այստեղ է»)՝ սա արդեն հայտնի վեպի ու համանուն ֆիլմի վերնագիրն է։ Հերոսը ֆյուրերն է, որը հայտնվում է ժամանակակից Գերմանիայում։ Նրան ոչ ոք չի ճանաչում, բացի մի տարեց կնոջից, որը եղել էր համակենտրոնացմեն ճամբարում։ Ֆիլմում ՀԻտլերը ուրախանում է, Գերմանիայում տեսնելով թուրքերի։ Նրա համար դա նշանակում է , որ Թուրքիային կհաջողվի ներգրավել որպես դաշնակից՝ Գերմանիայում նոր քաղաքական ուժ ստեղծելու համար։
Իրականում Երրորդ Ռեյխին այդպես էլ չէր հաջողվել իր կողմը գրավել Թուրքիային։ Ավելին, 1945-ի մարտի 1-ին Թուրքիան, տեսնելով, թե դեպի ուր են զարգանում իրադարձությունները, դրսևորելով քաղաքական օպորտունիզմ, ֆորմալ պատերազմ է հայտարարել նացիստական Գերմանիային։
Մարսելյան համալսարանի մասնագետ Կիրիլ Արսլանովը ազգությամբ հրեա է ու հայ։ Դա նշանակում է, որ նրա համար ավելի հեշտ է հասկանալ խտրականությունների ու ոչ ցանկալի ազգերի ոչնչացման գաղափարական մեխանիզմները։ Նա արդարացիորեն շեշտում է պանթյուրքիզմի ու պանգերմանիզմի ակնհայտ կապը։ Վերջինը լռել էր ուրիշների հանցագործությունների մասին, որպեսզի արդարացներ իր սեփական հանցագործությունները։
Քրիստին Պսիխհոլցը, Պոտսդամի համալսարանի դոցենտը, նշում է Հայոց ցեղասպանության համար կայսերական կառավարության պատասխանատվությունը։ «Անուղղակիորեն նրանք աջակցել են դրան ու գիտեին, թե ինչ է այնտեղ կատարվում։ Նրանք աչք էին փակում հայերի հետ տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ հանուն Օսմանյան կայսրության հետ միության ամրապնդման»։ Հայերից բացի բնաջնջել են նաեւ հույներին ու մյուս քրիոստոնեական ժողովուրդներին։
Իրանգործությամբ Գերմանիայի կայսերական կառավարությունը դարձել է հանցակից։ Չնայած ձեւականորեն Կոնստանդնուպոլսին մի քանի բողոքի նոտա էր հանձնել։ «Մեր նպատակն է Թուրքիային մեր կողքին պահել մինչեւ պատերազմի վերջը, նույնիսկ եթե դա նշանակի հայերի վախճանը»,- 1915-ին ասել էր կանցլեր Տեոբալդ ֆոն Բեթման- Խոլվեգը։
Գերմանիան ուժեղ քաղաքական կամք է դրսեւորել, ճանաչելով ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ Գերմանիայի պատասխանատվությունը դրա համար։
Մինչ այդ Գերմանիան վախենում էր առաջացնել դաշնակից Թուրքիայի դժգոհությունը։ Կար նաեւ գերմանական Ռեյխի պատմության հետ կապված այլ ռազմավարական էջերի՝ առաջին հերթին աֆրիկյան հերերոների ցեղասպանության ճանաչման հարցը։
Պետք է հասկանալ, որ էթնիկ տեսակետից միասեռ պետության գաղափարն է 20-րդ դարի ռեժիմներին դրդել զանգվածային աքսորների ու ֆիզիկական ոչնչացման։
Բայց Արեւմուտքի գրեթե բոլոր ժողովրդավարական կառավարությունները լռում են այսօրվա զանգվածային սպանությունների մասին՝ օրինակ Մերձավոր արեւելքում քրիստոնյաների սպանությունների մասին։ Բայց լռությունը ոչ միշտ է բխում պետական շահերից։ Լռում են, նաեւ որովհետեւ վստահ են, որ էթնիկ զտումներն արդարացված են։
Որպես հաստատում՝ կայսերական Գերմանայի առանցքային դեմքերից մեկը՝ ավետարանչական քահանա ու աստվածաբան Ֆրիդրիխ Նաումանը, իր աշխատություններում հիմնավորում էր Օսմանյան կայսրության կարեւորությունը որպես Գերմանիայի դաշնակից։ Իսկ հայերի մասին նա գրել էր «Հայը մարդու վատագույն տեսակն է»։ Նաումանի «Տեոլոգիան» մեծ ազդեցություն է թողել Գերմանիայի արտաքին քաղաքականության ղեկավարների վրա։ Սարսափով ես մտածում այն մասին, որ նացիոնալ սոցիալիզմը նույնպես քողարկվում էր դարվինիզմով, սահմանելով ռասսայական աստիճանակարգը։ Սխալվում է նա, ով կարծում է, թե նման սարսափները տեղի են ունենում միայն օպորտունիզմի կամ ստորության պատճառով։ Ամենամեծ սարսափները գաղափարական նախագծերի ծնունդն են։




























