ԱՄՆ-ն ծրագրում է ընդլայնել Եվրոպայի երկրներից ժամանող օդանավերի սրահում մի շարք էլեկտրոնային գաջեթների առկայության սահմանափակումը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ Gazeta-ի՝ անվտանգության միջոցառումները կարող են առնչվել մի շարք ավիաընկերությունների աշխատանքին, այդ թվում՝ United Airlines-ի, Delta Air Lines-ի եւ American Airlines-ի:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը, աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում հանդես կգա Եվրոպայից ժամանող չվերթներով դյուրակիր համակարգիչների ներկրման հնարավոր արգելքի մասին հատուկ հայտարարությամբ: