Բեթուն Կուկման համալսարանի ուսանողները սուլել են ԱՄՆ կրթության նախարար Էլիզաբեթ Դեւոսին՝ դիպլոմների հանձնման արարողությանը նրա ելույթի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Time-ին։
Նշվում է, որ բուհի ուսանողներն ու շրջանավարտները դժգոհություն են հայտնել գիտական հաստատության ղեկավարության ընտրության հարցում, դիպլոմների հանձնման արարողության ժամանակ սեւամորթ ուսանողների եւ կրթության քաղաքականության վերաբերյալ Դեւոսի ոչ միանշանակ արտահայտությունների պատճառով։
Համալսարանի ռեկտորն ուսանողներին կոչ է արել լռություն պահպանել, որպեսզի արարողությունն անցկացվի ըստ կանոնակարգի։



























