Մայիսի 10-ին, ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինքնազգացողության վատթարացման պատճառով բուժօգնության է դիմել նաեւ վարորդը:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 10-ին, ժամը 18.20-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դավիթ Անհաղթի եւ Դրոյի փաղոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: