Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում այսօր՝ մայիսի 11-ին, գայլերի հարձակում է տեղի ունեցել: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գայլերը առավոտյան հարձակվել են Գոհար Դոխոլյանին պատկանող անասնագոմի վրա, և հոշոտել ներսում գտնվող 30 ոչխարների: Կենդանիներից 20-ից ավելին հայտնաբերվել են սատկած, իսկ մյուսները ստացած վնասվածքների հետեւանքով չեն կարող ապրել, ինչի հետևանքով ենթարկվել են հարկադիր մորթի:
Մեր թղթակցի հետ զրույցում Գոհար Դախոլյանը հայտնել է, որ կենդանիներին ձեռք էր բերել վարկով, ու հիմա չգիտի թե ինչպես է ակելու վարկը:
Գյուլագարակի գյուղապետ Խաչիկ Վարդանյանը հայտնել է, որ գյուղում գայլերի հարձակման դեպքեր բազմիցս են գրանցվել, սակայն նման մաշտաբի չէր գրանցվել մինչ օրս:
Կատարվածի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Ընտանիքը ակնկալում է պետական ու մարզային աջակցություն։




























