ԵՄ խորհուրդը մայիսի 11-ին Ավստրիային, Գերմանիային, Դանիային ու Շվեդիային թույլատրել է վեց ամսով երկարացնել Շենգենի սահմաններին հսկողության արտակարգ միջոցառումները՝ անլեգալ միգրացիայի դեմ պայքարի համար, հայտնել է ՌԻԱ Նովոստիին խորհուրդի ներկայացուցիչը։

Նրա խոսքով այդ որոշումը կտարածվի նաեւ Նորվեգիայի վրա։

ԵՀ-ն մինչ այդ ԵՄ խորհրդին խորհուրդ էր տվել Ավստրիային, Գերմանիային, Դանիային, Շվեդիային, նաեւ Նորվեգիային թույլատրել եւս երեք ամսով երկարացնել սահմանների ժամանակավոր հսկողությունը՝ դեպի այդ երկրներ փախստականների անվերահսկելի ներհոսքը կանխելու համար։

Միաժամանակ միգրացիայի ու ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը նշել էր, որ «չնայած վերջին մի քանի ամիսներին մենք մշտապես ամրապնդում ենք միջոցառումները՝ աննախադեպ միգրացիոն ճնշման կարգավորման ուղղությամբ, բայց ավաղ մենք ցանկալի արդյունքի չենք հասել»։