ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը 59 կգ քաշով պիթոն է որսացել։ Միջադեպի տեսագրությունը հրապարակել է CBS News հեռուստաալիքը։ Սպանված օձից 78 ձու է դուրս բերվել, հաղորոդում է Lenta-ն։

Ըստ հեռուստաալիքի՝ որսորդ Դասթի Քրամը խոլորձներ է աճեցնում, իսկ ազատ ժամանակ զբաղվում պիթոնների որսով։ 53 կգ կշռող օձը ամենախոշորն է այն բոլոր պիթոններից, որոնց նա որսացել է։ Նշվում է, որ տղամարդը ջրային ռեսուրսների տեղի վարչությունից (The South Florida Water Management District) 375 դոլար է ստացել՝ սողունի որսի համար եւ մոտ նույնքան գումար՝ նրա կաշին վաճառելու դիմաց։

Ինչպես նշված է տեսագրության մակագրությունում, ամենախոշոր պիթոնը, որին որսացել են Հարավային Ֆլորիդայում, 72 կգ կշռող 5,5 մետր երկարությամբ օձն է եղել։