Սպառողների իրավունքների պաշտպանության եւ շրջակա միջավայրի պայմանների վերահսկողության Codacons իտալական ասոցացիան դիմելէ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ պահանջելով ժամանակավորապես զրկել Հռոմին Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից։ Պատճառը Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնի դրությունն է։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությանը, որը ծանուցում է այն մասին, որ փաստաթուղթն արդեն փոխանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակ։
«Հռոմի պատմական կենտրոնը՝ պատմական հուշարձաններով, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում 1980 թվականին, սակայն, համաձայն վիճակագրական տվյալների, զբոսաշրջիկների թվի քանակով միայն 14-րդ տեղն է զբաղեցնում։ Առաջին տարին չէ, որ բոլորի աչքի առջեւ՝ քաղաքացիների, բնակիչների, հյուրերի, լրատվամիջոցների, Հռոմն ամայացում ու դեգրադացիա է ապրում։ Համաշխարհային ժառանգության բոլոր օբյեկտների պահպանումը պետք է համապատասխանի հուշարձանների պահպանության համաշխարհային պահանջներին։ Աղբի մեջ կորած Հռոմը չի համապատասխանում համաշխարհային մշակութային ու բնական ժառանգության պահպանման կոնվենցիայի պահանջներին, ինչը ենթադրում է օբյեկտի բացառումը », - նշվում է Codacons-ի հայտարարությունում։
Ասոցացիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում անհապաղ վերահսկել իրադրությունը Հռոմի կենտրոնում։




























