Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Թոնդրակ լեռան վրա թուրքական զինված ուժերը բախման մեջ են մտել քուրդ զինյալների հետ։
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թոնդրակ լեռան վրա քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանվել է 2 եւ վիրավորվել՝ 11 թուրք զինվոր։
Նշվում է, որ բախման վայր են նետել թուրքական նոր զորամիավորումներ։




























