ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրությունների ժամանակ թույլ տրված խախտումները հետաքննելու հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է «Ամեիկայի ձայնը»:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների ժամանակ միլիոնավոր մարդիկ ապօրինի են քվեարկել, հենց այդ պատճառով է նա շատ ձայներ կորցրել: Միաժամանակ, իր խոսքերի ապացույցներ նա չէր ներկայացրել:
Սպիտակ տնից հայտնել են, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխնախագահ Մայք Փենսը: Հանձնաժողովը մանրակրկիտ կերպով ուսումնասիրելու է ընտրողների գրանցման եւ դաշնային ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացին վերաբերող խնդիրները:




























