Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան հեղինակավոր ընկերությունների եւ կրեդիտ քարտերի օպերատորների համար, ինչպես նաեւ նորից կսկսի ԱՄՆ-ից հեղուկ գազ ու տավարի միս ներկրել՝ համապատասխան երկու երկրների միջեւ առեւտրի վերաձեւավորման պայմանագրի։ Վերջինը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջեւ՝ Ցզինպինի՝ ԱՄՆ այցի ժամանակ, հաղորդում է BBC-ն։
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկան՝ երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւավորման ծրագրի շրջանակում, որը Թրամփն ու Սին հաստատել են ապրիլին։ Միջոցառումները, որոնք կձեռնարկվեն ծրագրի առաջին փուլում, մանրամասն նկարագրված են ամերիկյան պրոֆիլային գերչատեսչության հայտարարությունում։ Սակայն Չինաստան հեղուկ գազի մատակարարման ծավալների մասին դեռ ոչինչ չի ասվում. պայմանագրերը դեռ կնքված չեն։



























