Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 11-ին, ժամը 23:49-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 57 LO 166 համարանիշի ավտոմեքենան շրջվել է: Վարորդը՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել է Բյուրեղավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: