ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի եւ աշխատակիցների հետ: Նա անդրադարձել է ապօրինի ծառահատումներին եւ նշել՝ առավելագույնն անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել եւ հետեւողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

«Անտառի հերը անիծում են, ես մի հատ դեպք չեմ լսել, որ դուք մեկի պոչը բռնեք, տրորեք: Դիլիջանի դեպքերը գիտեք չէ՞, բա դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, մի անգամ եկել, ասե՞լ եք՝ այ սրան պետք է բռնենք եւ այլն: Կա՞ մի հատ փաստ, որ դուք տենց ըմբոստացել եք»,-նախարարության աշխատակիցներին հարց է տվել վարչապետը: