Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուխտագնացության է մեկնել Պորտուգալիա՝ Ֆաթիմա քաղաք այցելելու նպատակով, որտեղ, կաթոլիկ եկեղեցու համոզմամբ, հովիվ երեխաներին հայտնվել է Կույս Մարիամը՝ մարգարեանալով XX դարի մասին, հաղորդում է BBC-ին։
Այցը ձոնված է այն իրադարձության 100 ամյակին, երբ երկու հովիվներ եւ նրանց հետ եղած երրորդ երեխան հայտնել են տեսիլքի մասին։ Պապը պատրաստվում է նրանց սրբեր հռչակել։ Երրորդ տղան եւս սրբադասման ուղու վրա է։
Պորտուգալիան խստացրել է անվտանգության միջոցառումները, դադարեցրել Շենգենյան համաձայնագրի ազդեցությունը։ Նախատեսվում է, որ Ֆաթիմա միլիոնավոր ուխտավորներ կժամանեն։
Կույս Մարիամին տեսած երեք երեխաներն էլ արդեն ողջ չեն։
Պորտուգալիայի ժողովրդին հղված տեսաուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ պատրաստվում է կանգնել Աստվավածնի առջեւ եւ ցանկանում է, որ այդ պահին բոլոր հավատացյալները հոգով ու սրտով իր հետ լինեն։ Նրա խոսքով՝ իր ուղեւորության ծրագիրը «դարձի ծրագիր է»։
Պապն ընդգծել է, որ ցանկանում է կանգնել Աստվածածնի առջեւ «որպես տիեզերական հովիվ» եւ նրան հանձնել Քրիստոսի արյամբ փրկանգված «համայն աշխարհի քույրերին ու եղբայրներին»։
Ջասինտա եւ Ֆրանցիսկո Մարտո քույր ու եղբայրը կսրբադասավեն շաբաթ օրը։ Նրանք մահացել են 1918 թվականին՝ Եվրոպայում տարածված գրիպի համաճարակի հետեւանքով։




























