Հայաստանի ԱԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 10:48-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի մոտ այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:01-ին:

Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Գետափ-Սպանդարյան հատվածի 1-ին կմ-ին այրվել են «Opel Omega» մակնիշի 20 FL 304 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլ. լարերը եւ ռետինե խողովակները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: