Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել մանկական մարզա-հայրենասիրական խաղ՝ «Խաղաության եւ բարեկամության մեջ»։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի դաշնային անվտանգության ուժերի եւ Հայաստանի սահմանապահ վարչության կողմից՝ ՀԱՊԿ ինստիտուտի հետ համատեղ։ Միջոցառումը նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստորագրման 25 եւ ՀԱՊԿ-ի կանոնադրության ընդունման 15 ամյակին (ֆոտոռեպորտաժ

Խաղին մասնակցել են 3 դպրոցների սաներ՝ Երեւանից, Արմավիրից եւ Արտաշատից։ Խաղի մասնակիցներին ողջույնի խոսք են ասել ՌԴ դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեեւը, Ռուսաստանի եւ Բելառուսի դեսպանները՝ Իվան Վոլինկինն ու Իգոր Նազարուկը, ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը։ Ընդգծելով, որ հենց սահմանապահների շնորհիվ են հայրենիքի սահմանները անվտանգ, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը աճող սերնդին մաղթել է լինել իր ժողովրդին արժանի զավակներ։ «Եւ հիշեք, որ սահմաններն անհրաժեշտ են թշնամիներից պաշտպանվելու համար, իսկ ընկերների միջեւ սահմաններ չպետք է լինեն»,-ընդգծել է դեսպանը։

Ըստ «Արմավիրցի» (Արմավիր), «Սահմանապահներ» (Երեւան) եւ «Բարեկամություն» (Արտաշատ) թիմերի միջեւ խաղերի կանոնների՝ մասնակիցները աշխատել են ռադիոկայանի հետ, հակագազ օգտագործել, առաջին օգնություն ցույց տվել, հրացան հավաքել, կրակել օդաճնշական զենքով եւ այլն։   Միջոցառման մասնակիցներին ու հյուրերին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ սահմանապահ ուժերի սպառազինության հետ՝ սաղավարտներ, զրահաբաճկոններ, АГС – 17, Մակարովի ատրճանակ, Կալաշնիկովի հրացան։

Երեխաների հիացմունքին է արժանացել հատկապես ցուցադրական հարձակումը։ Հայաստանի Ազգային անվտանգության հատուկ նշանակության ուժերի ջոկատների մարտիկները ձեռնամարտի հնարքներ են ցույց տվել, իսկ ՌԴ Դաշնային անվտանգության ուժերի Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները ծառայողական շների վարժեցման հնարքներ են ի ցույց դրել։

Մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմավիրցի» թիմը։ Երկրորդ տեղում «Բարեկամություն» երրորդում՝ «Սահմանապահներ» թիմերն է։

Ապագայում ծրագրվում է ընդլայնել խաղերի մասնակիցների շրջանակը՝ դրանում ներգրավելով հանրապետության այլ դպրոցների եւ ավագ սերնդին։