Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության (TRT) գլխավոր տնօրեն Շենոլ Գյոքան եւ ռադիոյի տնօրեն Ամբեր Թուրքմենը հրաժարական են տվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ TRT–ի գլխավոր տնօրեն Շենոլ Գյոքանը հայտնել է, թե իր ցանկությամբ է հրաժարվում պաշտոնից։ Նրա փոխարեն TRT–ն ժամանակավոր ղեկավարելու է փոխտնօրեն Էրքան Դուրդուն։

Շենոլ Գյոքանից հետո հրաժարական է ներկայացրել նաեւ TRT Radyo–ի տնօրեն Ամբեր Թուրքմենը։

Նշվում է, որ երկար ժամանակ իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունեցող լրագրողները պահանջում էին Շենոլ Գյոքանի հրաժարականը։